Կրծանիսի շրջանում տեղակայված №4 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա Բ-ն:
Կաթողիկոսը կարևորել է քաղաքական եւ քաղաքացիական այս միջոցառման կարևորությունը՝ ասելով. «Շնորհավորում եմ Վրաստանի ժողովրդին այս կարևոր իրադարձության առիթով: Կոչ եմ անում բոլորին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Թող որ Տերը օրհնի այս երկիրը»,-ասել է պատրիարքը:
Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհդարանական ընտրություններ են: Երկրի քաղաքացիները ընտրում են խորհրդարանի ապագա 150 պատգամավորներին:
Քվեարկությունը տեղի է ունենում Վրաստանի ողջ տարածքում, բացառությամբ պետության կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի շրջանների:
Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիները եւս մասնակցում են ընտրություններին։ Աշխարհի 42 երկրներում բացվել է 55 ընտրատեղամաս: