
Հոգևորական Իոանե Նինիվիլին նվեր ստացած նոր ավտոմեքենան վաճառում է, որպեսզի ստացած գումարը հատկացնի եկեղեցաշինությանն ու կարիքավորներին:
«Ընկերս ավտոմեքենա է նվիրել: Իմ հին ավտոմեքենան, որը 19 տարեկան է, ինձ բավարարում է: Որոշել եմ վաճառել նվիրած ավտոմեքենան և ստացած գումարը տրամադրեմ եկեղեցաշինությանը և ֆինանսական օգնության կարիք ունեցողներին։ Աստված ձեզ պահապան»,- տեսաուղերձում ասում է հոգևորականը:
Լուսանկարը` Tabula.ge