Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Ճիղլաձեի հայտարարության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ծանոթացեք Վրաստանի թշնամու և Ջավախքի յուրացման գաղափարախոսի, Թբիլիսիում ապրող Կայիափայի ժառանգի հետ: Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն է, ով պատասխանատու է Գումբուրդոյի միջադեպի համար, որպես հոգեւոր առաջնորդ և խրախուսող։ Նախորդ ամիսների ընթացքում գրել եմ, որ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում Գումբուրդոյի եկեղեցին որպես հայկական է ներկայացված։ Այնպես որ, Գումբուրդոյի անտեղյակ ժողովրդին այս սևազգեստ փարիսեցին է խրախուսում»:
Այստեղ (ֆեյսբուքում, խմբ.) նաև ներկայացնում եմ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքի` Գումբուրդոյի մասին հոդվածը (Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված է նաև Վիրահայոց թեմի պաշտոնական էջի հոդվածները լուսանկարների տեսքով): Ներկայացնեմ նաեւ Ախալցիխեի մասին հոդված՝ եզրակացությունները թողելով ընթերցողին:
Չնայած այն հանգամանքին, որ մի քանի ամիս առաջ բարձրաձայնել եմ Վիրահայոց թեմի հակավրացական նյութերի առկայության մասին, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ակնհայտ է, որ Վրաստանի պատկան մարմինները բավարար ակտիվությամբ միջոցներ չեն ձեռնարկում: Փոխարենը՝ ակտիվորեն գործում են էթնիկ և կրոնական ատելություն տարածող և խրախուսող եպիսկոպոս Միրզախանյանը և նրա եղբայրները։
Հ․Գ․ Արժանապատվություն ունեցող երկրում նրանից ընդամենը պահանջում էին հանդարտեցնել գումբուրդոցիներին և ճանաչել Ջավախքի վրացական հողի։ Հետաքրքիր է, ի՞նչ կասի․․․ Սակայն հանուն Վրաստանի ոչինչ չի ասի։