
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր «Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդներից Իրմա Ինաշվիլին հայտարարել է, որ դաշինքի անդամները կողմ չեն քվեարկի հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Ինաշվիլին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ակցիզային հարկերի ավելացումը խնդիրներ կստեղծի բնակչության համար:
«Մենք չենք քվեարկի ակցիզային հարկերի ավելացման օգտին: Սա ուղղակիորեն կվնասի բազմաթիվ մարդկանց, ովքեր ավտոմեքենա ունեն և վառելիք են օգտագործում: Կվնասի նաև մարդկանց, ովքեր ծխախոտ են օգտագործում: Նաև կվնաասի բնակչության աղքատ շերտին»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին՝ ընդգծելով, որ ակցիզային հարկերը բարձրացնելու պարագայում լարին չի ամրապնդվելու։