
Թուրքիայում ռազմական հեղաշրջման պատճառով փակվել է վրաց-թուրքական սահմանը:
Վրաստանի քաղաքացիներին, ովքեր փորձել են Թուրքիա մեկնել, ասել են, որ մաքսակետը փակվել է թուրքական կողմի որոշմամբ: Սահմանը փակ է միայն զբոսաշրջիկների համար, Թուրքիայի քաղաքացիները ազատորեն կարող են հատել սահմանը:
Զուգահեռաբար, Թբիլիսիի օդանավակայանից դեպի Ստամբուլ թռիչքները հետաձգվել են: