
Վրաստանի նախագահի քաղաքական հարցերով քարտուղար Փիքրիա Չիխրաձեն և խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն գաղտի ձայնագրությունների մասին օրինագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով հանդիպել են ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է եղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարներից Նինո Գոգուաձեն և «Հանրապետական»-ի ներկայացուցիչ Թամար Կորձայան:
Դոլիձեի խոսքով՝ գաղտնալսումների ճիշտ համակարգ կազմելու հարցով բոլոր կողմերն են հետաքրքրված․ «Այս փուլում կարևոր է, որ շահագրգիռ բոլոր խմբերը ներգրավված լինեն քննարկումներում»։