Նուցա Կոբախիձեն դարձել է առաջին վրաց գիտաշխատողը, ով ստացել է պրոֆեսոր Գեյլա Կելլիի անվան ամերիկյան հեղինակավոր մրցանակը՝ կրթության ոլորտում՝ հաղորդում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:Երիտասարդ գիտաշխատողի դոկտորականը համարվել է 2016-ի լավագույն դիսերտացիան: Մրցանակը տրվում է անգլերենով գրված լավագույն դիսերտացիոն աշխատանքի համար, որն արծարծում է միջազգային համատեքստում արդարացիության և իրավահավասարության թեմաներ: Օրիգինալություն, գիտական նորամոուծկան մեթոդներ, մեթոդալոգիայի հետազտության ստույգություն, ոլորտի զարգացման գործում ներդրում, սրանք այն չափորոշիչներն են, որոնցով պետք է օժտված լինի հեղինակավոր մրցանակին հավակնողը:
Նուցա Կոբախիձեն Թբիլիսիի պետհամալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ է, ուսումը շարունակել էր նաև հայտնի հոնկոնգյան համալսարանում, ուր և պաշտպանել է հաղթանակ բերած դիսերտացիան:
Գեյլա Կելլին եղել է Նյու Յորքի նահանգի պետական գիտահետազոտական ինստիտուտի համեմատական կրթության պրոֆեսոր, 13 գրքի հեղինակ է, այդ թվում «Վիետնամը՝ Ամերիկա» աշխատությունը, որը վիետնամական պատերազմից հետո ԱՄՆ-ի վիետնամցի փախստականների ծանր դրության մասին է: