Մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացան հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության էին «Հանրապետական»-ները։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեն՝ հիշեցնելով, որ Հանրապետական Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման տարիներին վրաց-ամերիկյան հարաբերությունները մեծ զարգացում ապրեցին։
«Մեզ համար, իհարկե, շատ մեծ իրադարձություն է այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընտրեց նոր նախագահ։ Անցած 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ի հետ հասել ենք կայուն, սերտ հարաբերությունների։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության էին «Հանրապետական»-ները։ Մեր հարաբերություններն այդ ժամանակ հասել են ռազմավարական մակարդակի»,- հայտարարել է Դոլիձեն: