«Վրացիների քայլերթ»-ը իշխանություններին 7 կետից բաղկացած վերջնագիր է ներկայացրել՝ դրանց իրագործման համար ժամանակ տալով մինչև հոկտեմբերի 1-ը:
Շարժման առաջնորդներից Սանդրո Բրեգվաձեն հրավիրած ճեպազրույցում հայտարարել է՝ եթե մինչև հոկտեմբերի 1-ը չկատարվեն իրենց պահանջները, 300-350 քաղաքացի կառավարության շենքի մոտ հացադուլ կսկսի։
Նրանք պահանջները ձևակերպել են հետևյալն կերպ․
- Համակարգը պետք է ոչնչացվի: Դադարեցվի օտար երկրից ոչ ֆորմալ կառավարումը
- Արգելել Սորոսի գործունեությունը երկրի տարածքում: Օրինագիծ մշակել, որը կարգելի օտար երկրից հակապետական կազմակերպությունների ֆինանսավորումը
- Առանց նախապայմանների և բացառությունների դադարեցնել վրացական հողերի վաճառքն օտարերկրացիներին
- Խստացնել միգրացիայի մասին օրենքը, թույլ չտալ երկրում անօրինական կերպով բնակվել
- Բանկային օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական մոդելին, դադարեցնել սեփական տներից վտարումները
- Փոխել Ընտրական օրենսգիրքն ու համակարգը: Նոր օրինագիծ մշակել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ
- Վերականգնել արդարադատությունը։ Քաղաքացուն վերադարձնել ապօրինի բռնագրավված գույքը։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ բացառել հանցագործ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մասնակցությունը
Բրեգվաձեն հայտարարել է, որ «Վրացական քայլերթ»-ը ապակայունացում չի ցանկանում, հետևաբար, իրենց կողմից նշված վերջնաժամկետը «ապակայունացումից խուսափելու միջոց է»: