Վրացական My Way Airlines նոր ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել մայիսից։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Նոր ավիաընկերությունը սկզբնական փուլում թռիչքներ կիրականացնի 5 ուղղություններով: Տարվա ընթացքում աստիճանաբար թռիչքների թիվը կավելանա:
Այս փուլում ընկերությունը մոտ 100 աշխատակից ունի: Նշվում է, որ այն կկրկնապատկվի չվերթների ավելացման հետ՝ տարեվերջին հասնելով 250-ի:
Տեղեկացնենք՝ 1993 թվականից մինչ օրս Վրաստանում ավիափոխադրումներ էր իրականացնում միայն մեկ ավիաընկերություն՝ Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways-ը։