
Վրաստանի Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության նախարարն այս տարի ցիտրուսային մրգերի առատ բերք է ակնկալում: Ավթանդիլ Մեսխիձեի խոսքերով, եթե կլիմայական պայմանները չվատթարանան և բերքը չկարկտահարվի, ակնկալվում է 35-40 000 տոննա արտահանման համար նախատեսված ցիտրուսային մրգեր: Հաշվի առնելով սպասվող բերքի քանակը, հնարավոր է ցիտրուսը նոր շուկաներ արտահանել:
«35-ից 40 հազար տոննա ցիտրուս հավաքելու դեպքում հնարավոր կլինի արտահանել այն նաև կենտրոնական Ասիայի եկրներ»,- նշել է Մեսխիձեն: