Բավականին լուրջ ծրագրեր ունենք, որոնք վրացական ոստիկանությունն առավել արդյունավետ կդարձնեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ հաստատությանը նոր մեքենաներ փոխանցելու պաշտոնական արարողությանը:
Ներքին գործերի նախարարը ասել է, որ նպատակներին հասնելու կոնկրետ ծրագիր գոյություն ունի, որտեղ նախատեսվում է բարեփոխումներ ճանապարհային ոստիկանության և քրեական ոստիկանության ուղղություններում:
«Բարեփոխումների մի մասն արդեն իսկ սկսել է։ Կարող ենք ասել նաև, որ ճանապարհային ոստիկանության մեջ համակարգային բարեփոխումների առաջին քայլերը նույնպես արվել են։ Թբիլիսիի ոստիկանության գլխավոր բաժանմունքը 5 մասի է բաժանվել, ինչը դրականորեն է նպաստել արձագանքման արագությանը»,- ասել է Գախարիան՝ ընդգծելով նաև, որ Թբիլիսիի փողոցներում աճել է հետիոտ ոստիկանների թիվը:
Փոխանցում է «interpressnews.ge»-ն: