Վրաստանի սննդի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության ներկայացուցիչները մայրաքաղաքի սննդի մի շարք կետերում հայտնաբերել են ձիու և ավանակի միս։
Նշվում է, որ լաբորատոր հետազոտությունը պարզել է, որ վերցված 20 օրինակ նմուշներից 7 -ում առկա է եղել կասկածելի ծագման միս։
Վտանգավոր սննդամթերքի իրացման համար արտադրողները կտուգանվեն 1000 լարիի չափով: Նրանց հանձնարարվել է դուրս գալ սննդամթերքի շուկայից:
Խախտում գրանցած կետերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://nfa.gov.ge/ge/sursatis-uvnebloba/monitoringi/dokumentebis-shemowmeba
Նյութի աղբյուր՝ imedinews.ge