
Վրաստանի 5 քաղաքացիներից կազմված խումբը թալանել է Իտալիայի ներքին գործերի նախարարի ծնողների տունը: Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները՝ հավելելով, որ նույն խումբը օգոստոսին Միլանում մի քանի տուն է թալանել, այդ թվում նաև Իտալիայի ՆԳ նախարարի ծնողներին պատկանող տունը:
Կասկածյալներին Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է օգոստոսի 27-ին, երբ նրանք փորձել են հեռանալ Միլանից: Խուզարկության արդյունքում գողոնի մի մասն առգրավվել է, սակայն, ըստ Իտալիայի ոստիկանության, մեծ մասն Իտալիայի սահմաններից դուրս են հանել: