
Վրացական հանդուրժողականությունը հնարավոր է ստանա ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ: Համապատասխան նախաձեռնությամբ կրոնական հարցերով պետական գործակալությունն է հանդես եկել: Այս հարցի վերաբերյալ քննարում է անցկացվել կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են տարբեր կրոնական կոնֆեսիաների ներկայացուցիչներ:
«Վրաստանում գոյություն ունեցող կրոնական հանդուրժողականությանը, որպես ֆենոմենի, պիտի տրվի ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ»,- հայտարարել է կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն: