Եթե Գիա Ցերցվաձեին հանձնեն Ռուսաստանին, վրացական լեգեոնը ի նշան բողոքի կլքի Ուկրաինան»,- նման հայտարարություն է արել Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլին:48-ամյա Գիորգի Ցերցվաձեի նկատմամբ Ռուսաստանի խնդրանքով Ինտերպոլի կողմից հետախուզություն է հայտարարվել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին: Ցերցվաձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության բանակի ղեկավարի նախկին տեղակալն է, 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի մասնակից, 2017 թվականի հունվարի 15-ին ձերբակալվել է Կիևի օդանավակայանում, իսկ հունվարի 17-ին Կիևի քաղաքային դատարանը նրա նկատմամբ 40 օրվա նախնական կալանքի որոշում է ընդունել:
Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վրացական կողմը Ուկրաինայի դատախազությանը ձերբակալվածի մասին համապատասխան տեղեկություններ է փոխանցել : Դատախազությունը նաև հայտարարել է, որ ձերբակալվածի արտահանձնումը Ռուսաստանին նպատակահարմար քայլ չէ:
‹Վրաստանի դատախազության կողմից ուկրաինացի գործընկերներին փոխանցվել է Գիորգի Ցերցվաձեի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները և տեղեկացրել, որ Վրաստանի քաղաքացուն Ռուսաստանին արտահանձնելու դեպքում կխախտվեն Գիորգի Ցերցվաձեի իրավունքները: Վրաստանի և Ուկրաինայի դատախազությունները համաձայնել են հարցի շուրջ ակտիվ համագործակցել»-ասված է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ:
Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեն հայտարարել է, որ անձամբ է կապ հաստատել ուկրաինացի իր գործընկերոջ հետ: Գոգաձեի խոսքերով` Գիորգի Ցերցվաձեի Վրաստանը կշարունակի ակտիվ կապի մեջ լինել Ուկրաինայի հետ` հնարավոր արտահանձնումը կանելու նպատակով:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցերցվաձեի կյանքին վտանգ սպառնալու կամ խոշտանգումների հավանականության դեպքում Ուկրաինան նրան չի արտահանձնի: