Անգլիական հեղինակավոր The Guardian պարբերականը հրապարակել է վրացական լավագույն գինիների մասին հոդված, որտեղ իր ընթերցողներին խորհուրդ է տալիս փորձել վեց գինի, նշվում է նաև, թե որտեղից և ինչ գնով կարելի է դրանք գնել Անգլիայում։
Հոդվածը պատրաստել է Դեյվիդ Ուիլյամսն, ով The Guardian-ի ընթերցողներին պարբերաբար ներկայացնում է գինեգործության նորությունների մասին:
Հոդվածագրի ցուցակում առաջինը նշվում է Schuchmann ընկերության 2015 թվականի, մցվանե խաղողի տեսակից պատրաստված սպիտակ, դառը գինին։
Այնուհետև Château Mukhrani ընկերության 2015-ի բերքից պատրաստված Rkatsiteli-ն է։
Հաջորդ գինին, որի մասին տեղեկացվել են The Guardian-ի ընթերցողները, Pheasant’s Tears ընկերության 2015 թվականի բերքից պատրաստված Saperavi-ն է։
Ցուցակում տեղ են գտել նաև Dakishvili Family Vineyards ընկերության միանգամից երկու գինիներ՝ 2015-ի բերքի Orgo Saperavi-ն և Vita Vinea Kisi Amber-ը։
Լավագույն վեցնյակը եզրափակել է Telavi Marani ընկերության 2014 թվականի բերքից պատրաստված Satrapezo Qvevri Saperavi գինին։