Վրացական ընկերությունը Թբիլիսի-Ամբրոլաուրի ուղղությամբ թռիչքներ կսկսի

Վրացական «Service Air» ավիաընկերությունը 2017թ․հունվարից կանոնավոր թռիչքներ կսկսի Թբիլիսիի և Ամբրոլաուրիի (Լաճա-Լեչխումի շրջան) միջև։Հաջորդ շաբաթ կհրապարակվի թռիչքների ժամանակացույցը:

«Վրաստանի օդանավակայանների միավորում»-ից հայտնել են, որ մոտ օրերս ավարտին կհասնի Ամբրոլաուրի քաղաքի օդնավակայանի տերմինալի կառուցումը։

Թռիչքներն իրականացնելու են վրացական մասնավոր «Service Air» ավիաընկերությանը պատկանող 17 տեղանոց ինքնաթիռները, որոնք տեղակայված են Նատախտարիի օդնավակայանում։ Հիշյալ ընկերության ինքնաթիռներն արդեն թռիչքներ են իրականացնում Քութայիսիի և Մեստիայի (Սվանեթի շրջկենտրոն) ուղղությամբ։

Ամբրոլաուրիիում ամիսներ առաջ բացված թռիչքուղու երկարությունը կազմում է 1.1 կմ, լայնությունը՝ 30 մետր:

Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ ներքին այս թռիչքը կարևոր խթան կհանդիսանա մայրաքաղաք Թբիլիսիից 257 կմ հեռավորության վրա գտնվող Ռաճա-Լեչխումի շրջանի տուրիզմի զարգացման համար։

Թողնել պատասխան