«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը օգտագործում է երկրում ապրող էթնիկ խմբերին՝ նպատակ ունենալով խոչընդոտել ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես» կազմակերպության ղեկավար Ալի Բաբաևը:
Վերջինս «Միացյալ ազգային շարժմանը» մեղադրում է բռնություններ իրականացնելու մեջ: Ըստ Բաբաևի, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի համախոհները ֆիզիկական ուժ են կիրառում այլ կուսակցության կողմնակիցների նկատմամբ:
Նա հիշեցրել է նաև 2012թ. խորհրդարանական ընտրությունները՝ ասելով. «Ես պարբերաբար հանդիպում եմ մարդկանց, ովքեր մինչ 2012թ. վախենում էին իրենց մտքերն արտահայտել: Բարեբախտաբար, այդ երևույթն այսօր չկա. մարդիկ ազատորեն կարողանում են ասել իրենց կարծիքը»:
«Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես»-ի ղեկավարը նկատել է նաև, որ դեռ շատ անելիքներ կան, սակայն «կարևորը ազատություն ունենանալն է, որն ստացել ենք»:
«Միացյալ ազգային շարժում»-ը Քվեմո Քարթլիում (հիմնականում անդրեբաջանցիներով բնակեցված շրջան) հարգանք այլևս չունի. 2012թ. փոխել է մարդկանց վերաբերմունքը»,- հայտարարել է Բաբաևը: