
«Վրացական երազանք — դեմոկրատական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր, ժամը 17:00-ին տեղի կունենա ընդլայնված նիստ:
Հանդիպմանը կքննարկվի վարչապետի թեկնածուի հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց: Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի հետ մեկտեղ կառավարության անդամները նույնպես հեռանում են պաշտոններից: