Ընդդիմադիր կուսակցությունների կողմից «Վրացական երազանք»-ի դեմ ուղղված սև PR արշավ է սկսվել:
«Ռուսթավի 2» -ի եթերում նման հայտարարություն է արել «Վրացական երազանք»-ի խորհրդի անդամ Մամուկա Մդինարիձեն: Վերջինիս պնդմամբ՝ ընտրությունների կեղծիքների վեարբերյալ հնչած հայտարարություններն ապացույցներ չունեն:
«Արշավ է սկսվել, որպեսզի «Վրացական երազանք»-ի թեկնածուները երկրորդ փուլում պարտվեն: Վստահեցնում եմ, որ դրանք անօգուտ ջանքեր են և վստահ եմ՝ ճնշող մեծամասնությունը երկրորդ փուլում հաջողության կհասնի: Հասարակության համար միակ անակնկալը «Միացյալ ազգային շարժման» ձայներն էին: Մյուս կուսակցությունների, որոնք պարտված են, արձագանքը բնական է: Նրանք փորձում են ասել, որ ընտրությունները կեղծվել են, այդ իսկ պատճառով նրանք պարտվել են: Սա միակ արդարացումն է»,- հայտարարել է Մդինարիձեն: