
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջիկա 4 տարիների ընթացքում պատրաստվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կմեկնարկի հատուկ ձևաչափ ստեղծելուց հետո միայն:
Կոբախիձեն ասել է, որ երկրի մայր օրենքում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում ընդգրկված կլինեն ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, փորձագետները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու այլ շահագրգիռ խմբերը:
Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է նաև, որ երկրի նախագահը, սահմանադրության համաձայն, իրավունք չունի մասնակցել կամ առաջարկություններ ներկայացնել օրենքների ստեղծագործական գործընթացում: