«Վրացական երազանք»-ը ողջունում է ընդդիմության որոշումը

«Վրացական երազանք» կուսակցության անդամ Լեւան Գոգիչաշվիլին ողջունել է ընդդիմության խորհրդարան մտնելու մասին որոշումը։

«Միացյալ ազգային շարժում»-ը ճիշտ որոշում է կայացրել: Սա կարևոր է հատկապես երկրի  ժողովրդավարության ու խաղաղության համար»,-ասել է Գոգիչաշվիլին՝  նշելով, որ ինքը չի ուզում հավատալ, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քայլերն ուղղված են երկրի կազմալուծմանը։

«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը կարծում է, որ խորհրդարան մտնելը բխում է ընդդիմադիրների շահերից։

«Խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում»-ը անցած չորս տարիների ընթացքում ոչինչ չի արել: Սակայն նրանց ներկայությունը այս գումարման խորհրդարնում եվս չի խանգարի իրականացնել մեր ծրագրերը»,- հայտարարել է Գոգիչաիշվիլին:

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 11-ին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը խորհրդարան մտնելու մասին որոշում կայացրեց։

 

Թողնել պատասխան