
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Սերգի Կապանաձեի գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ը զբաղված է կեղծ բարեփոխումներով:
«Իրականությունը սա է. ձեր իշխանության գալուց հետո լարին արժեզրկվեց, ինչը հարվածեց յուրաքանչյուրի գրպանին: Ձեր կառավարման հետևանքով կյանքը թանկացել է, գնաճ է գրանցվել, տրանսպորտի ուղեվարձն է թանկացել: Ձեր օրոք երկրի արտաքին պարտքը հասել է Շևարդնաձեի ժամանակ եղած պարտքին»,- հայտարարել է Կապանաձեն: