«Այս փուլում սահմանված կարգով ընտրությունների ենք պատրաստվում: Կուսակցությունում առճակատում չկա»,-այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ անդրադառնալով տարածված լուրերին, ըստ որոնց «Վրացական երազանք»-ում տարաձայնություններ կան։
Կալաձեի խոսքով, իշխող ուժը շարունակում է իր բնականոն աշխատանքը և պատրաստվում նախագահական ընտրություններին:
«Այս պահին կուսակցությունում համաժողովներ են ընթանում: Պատրաստվում ենք նախագահական ընտրություններին: Ինչ վերաբերում է տարաձայնությունների մասին խոսակցություններին, ապա վստահեցնում եմ, որ «Վրացական երազանք»-ում նման բան չկա: Որոշման մասին մոտ ապագայում կհայտարարենք»,-ասել է Կալաձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի աշնանը։