
Իշխող «Վրացական երազանքը» հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին տասնյակը:
Կուսակցական ցուցակը գլխավորում է վարչապետ Կվիրիաշվիլին: Նա նաև կուսակցության նախագահն է : Ցուցակում երկրորդը փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն է, ով նաև կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարելու: Եռյակը եզրափակում է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Հաջորդում են Թամար Գուդոշվիլին, Գեորգի Գախարիան, Ակակի Զոիձեն, Թամունա Խուլորդավան, Ռոման Կակուլիան, Սոֆո Կացարավան և Իրինա Պրուիձեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ը կուսակցությունների մեծամասնական և համամասնական ցուցակների ներկայացման վերջնաժամկետն էր: