«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» այսպես կոչված համերաշխության հուշագիր է հրապարակել:
Իշխող կուսակցությունը քաղաքական ուժերին առաջարկում է համաձայնության գալ, որպեսզի կուսակցությունների ակտիվիստները զերծ մնան այլ կուսակցությունների կազմակեպված ցույցերը, նախընտրական հանդիպումները խոչնդոտելուց` միջոցներ ձեռնարկելով այլ քաղաքական ուժերի կազմակերպած նմանօրինակ միջոցառումներին միջամտելը բացառելու համար.
«Մենք ներքո ստորագրյալներս, 2016 թ. հոկտեմբերի 8-ի Խորհրդարանական ընտրությունների մասնակիցներս, գիտակցում ենք, որ ընտրությունների խաղաղ անցկացումը Վրաստանում ժողովրդավարության զարգացման և քաղաքական համակարգի միավորման անհրաժեշտ պայմանն է: Հասկանում ենք, որ քաղաքական ուժերի հարաբերությունների սրումը բռնության վտանգ է ներկայացնում: Այս համաձայնությունը տարածվում է ամբողջ ընտրության ընթացքում, մինչ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը»,-ասված է հուշագրում: