«Վրացական երազանքը կարող է ժողովրդին համախմբել». վարչապետ

«Վրացական երազանքը»  ժողովրդին ազատություն է տվել, իսկ այժմ  աշխատում է, որ երկիրն էլ ավելի արագ զարգանա ու ուժեղանա:  Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նորընտիր ղեկավար  Գիորգի Կվիիկաշվիլին`  Օզուրգեթիում ներկայացնելով Գուրիայից դաշինքում ընդգրկված  մեծամասնական թեկնածուներին:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ «Վրացական երազանքի» թեկնածուները կստանան  ժողովրդի աջակցությունը: Նա նաև կոչ է արել միասնական լինել. «Մենք փոքր երկիր ենք: Իրավունք չունենք երկիրը քաղաքական հակամարտության վերածելու, ատելու նրան, ով  այլ կարծիք ունի…հավանաբար  Վրաստանն այսօր, քան երբևէ   մեր միասնության  կարիքն ունի:  Երբ հարցը մեր հայրենիքին է վերաբերվում, պետք է միավորվենք»: Ասել է վարչապետը` վստահեցնելով, որ  «Վրացական երազանքը» հենց այն ուժն է, որ կարող է ժողովրդին համախմբել  կաևոր հարցերի շուրջ:

 

Թողնել պատասխան