Վրաստան-Պարագվայ առևտրային հարաբերությունները կզարգանան

Պարագվայը և Վրաստանը առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման պայմանավորվածություն են ձեռք բերել:

Առաջիկայում Պարագվայի պատվիրակությունը Թբիլիսի կժամանի` տարածաշրջանում առկա ներդրումային և արդյունաբերական ներուժին ծանոթանալու նպատակով:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  շրջանակներում Նյու-Յորքում հանդիպել է Պարագվայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Էլադիո Ռամոն Լոիզագա Լեզանոսին: Նախարարները քննարկել են Վրաստանի և Պարագվայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցերը: Ըստ արտգործնախարարության տեղեկատվության` գոհունակությամբ է խոսվել վերջին շրջանում երկրների միջև տարբեր մակարդակներում այցերի փոխանակության և այս տարի Վրաստանում Պարագվայի սենատի ներկայացուցիչների այցի մասին, որը կարևոր ներդրում ունեցավ երկու երկրի խորհրդարանների միջև հարաբերություններում:

Հանդիպան ժամանակ կողմերը անդրադարձել են առևտրի և տնտեսության ոլորտում համագործակցությանը`նկատելով, որ այս առումով մեծ ներուժ կա: Վրաստանի արտգործնախարարը գործընկերոջը ներկայացրել  է Վրաստանում առկա ներդրումային և գործարարության հնարավորությունները:Պարագվայի արտգործնախարարը հետաքրքրություն  է հայտնել Պարագվայի բիզնես պատվիրակության այցի կազմակերպման վերաբերյալ, քանի որ Պարագվայի  ներդրողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ Վրաստանի և տարածաշրջանի տնտեսական հնարավորություններին:

Հանդիպման ավարտին երկու երկրների արտգործնախարարները, Պարագվայի և Վրաստանի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար առանց վիզայի երթևեկության վերաբերյալպայմանագիր են ստորագրել:

Լուսանկարը` Մ. Ջանելիձեի թվիթերյան էջից

 

Թողնել պատասխան