Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Սննդի ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ մինչև ուսումնական տարվա սկիզբ կստուգվի ուսումնական հաստատություններում իրացվող սնունդը:
Ստուգումները կիրականացվեն Վրաստանի ողջ մասշտաբով, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ուսումնական հաստատություններում: Կուսումնասիրվեն սննդի և միջավայրի սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի պիտանելիության ժամկետը, անվտանգության այլ չափանիշներ:
«Վերջին տարիներին իրականացված ստուգումները ցույց են տալիս, որ խախտումների թիվը կտրուկ նվազել է: Մեր մասնագետների կողմից տարվա ընթացքում տրվող խորհուրդները հաշվի են առնվել»,- «interpressnews»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի սննդի անվտանգության գործակալության փոխնախագահ Կախա Սոխաձեն`հավելելով, որ այս տարվա ստուգումների արդյունքում անըդունելի խախտումներ չեն հայտնաբերվել:
Ի դեպ, 2016թ. ընթացքում Վրաստանի սննդի ազգային անվտանգության գործակալությունը ավելի քան 1500 ստուգում է իրականացրել, որից մոտ 1000-ը մանկապարտեզներում, 500-ը` դպրոցներում: Գրանցված խախտումների արդյունքում տուգանվել է սննդի 23 կազմակերպություն: