Վրաստան-ՆԱՏՕ զորավարժությունները ՌԴ-ին ծաղրելու նպատակով են. Նինո Բուրջանաձե

ՆԱՏՕ-ն Վրաստանին չի ընդունի տարածքային ամբողջականության չլուծված կոնֆլիկտով, իսկ Վրաստան-ՆԱՏՕ համատեղ զորավարժությունների կազմակերպումը ծաղրում և սադրում է Ռուսաստանի դաշնությանը: Այս կարծիքին է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: ՌԻԱ նովոստի-ի հետ զրույցում Բուրջանաձեն վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն երբեք իր կազմ չի ընդունի մի երկրի, որի տարածքում չլուծված հակամարտություն կա, սա պարզից պարզ է, սա հասկանում են բոլորը: Վրաստանի համար վնասակար է խոսել անդամությունից, միայն նրա համար, որ ՆԱՏՕ-ի հետ անդամություն նշանակում է հրաժարվել Աբխազիայից և Հարավային Օսիայից: Քաղաքական գործիչն ասել է, որ ՆԱՏՕ-ի մյուս միջազգային կառույցների հետ համագործակցությունը պետք է ի նպաստ երկրի լինի,  ոչ թե հնարավորություն տրվի նրանց՝ Վրաստանն օգտագործել Ռուսաստանին ծաղրելու և սադրելու համար.

«Կարելի է տարաբնույթ զորավարժություններ կազմակերպել վրացական բանակը մարզելու համար: Սակայն երբ դու բերում ես ամերիկյան հրետանին ամերիկյան դրոշով կենտրոնական մագիստրալի վրա, ուր 500 մետր այն կողմ ռուսական տանկերն են, սա արդյո˚ք խելամիտ է: Երբ դու անկախության օրվա շքերթ ես սկսում ամերիկյան նվագախմբով, ամերիկյան երաժշտությամբ, սա անկախության ցուցանի˚շ է, թե ցույց ես տալիս, որ դու քեզ համարում ես Ամերիկայի ինչ-որ մի նահանգ»,- հարց է տալիս Բուրջանաձեն:

Թողնել պատասխան