Վրաստանի և Հունաստանի միջև առկա համագործակցությունը նոր ու ռազմավարական նշանակություն է ստանում: Համագործակցության նոր մակարդակի անցնելու շուրջ մարտի 7-ին համաձայնության են եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:
Կողմերը ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմա-մշակութային հարաբերությունները, պատրաստակամություն հայտնել դրանք էլ ավելի զարգացնել:
Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած առաջընթացը՝ նշելով, որ Հունաստանը պատրաստ է կիսվել իր փորձով։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանից Հունաստանի նավահանգիստներ լաստանավերի երթևեկության հնարավորությունները:
Հույն նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հունաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: