Մարտի 16-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի Հունգարիայի Արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
Այցի շրջանակներում նախատեսված են Հունգարիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հանդիպումները Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի, ինչպես նաև երկրի Արտաքին գործերի, էներգետիկայի և Տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարների հետ:
Հունգարացի գործընկերոջը Միխեիլ Ջանելիձեն կհյուրընկալի Արտաքին գործերի նախարարությունում: Երկկողմ բանկացություններից հետո նախարարները լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Տեղեկացնում է «frontnews.ge»–ն:
Հանդիպման օրակարգում են Վրաստանի և Հունգարիայի միջև տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը: