Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ` ընթացիկ տարվա փետրվարի 24-26-ին Վրաստան կայցելի ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը: Կոնգրեսական Փիթեր Ռոսկամի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարան կայցելի փետրվարի 25-ին, պատվիրակության անդամները կհանդիպեն Վրաստանի խորհրդարանի խոսնակին, ինչից հետո Իրակլի Կոբախիձեն և Փիթեր Ռոսկամը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
«Նախատեսվում է հանդիպումեր Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրացիայի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության, ֆինանսա-բյուջետային և ընթացակարգային հարցերով հանձնաժողովների հետ: Կոնգրեսականները կհանդիպեն նաև խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչների: Կծանոթանան օրենսդիր մարմնի գործունեությանը, կքննարկեն առկա խնդիրներն ու մարտահրավերները: Կոնգրեսականները, ամուսինների հետ միասին կայցելեն Խորհրդարանի Թբիլիսիի մասնաշենք և կծանոթանան շենքի պատմությանը: Պատվիրակության անդամներն են` Փիթեր Ռոսկմանը (Իլինոյ), Դեվիդ Պրայսը (Հյուսիսային Կառոլինա), Ջերի Քոննոլը (Վիրջինիա) և Ադրիան Սմիթը (Նեբրասկա)»,- ասվում է Վրաստանի խորհրդարանի հայտարարության մեջ:
Լուսանկարը` www.vice.com