Այսօր պետական այցով Վրաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:
Նախագահական նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Գիորգի Մարգվելաշվիլիի և Սերջիո Մատարելլայի առանձնազրույցը, որին կհետևի երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Տեղեկացնում է նախագահի մամուլի բաժինը։
Երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահները լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան պետական այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Մատարելլան դասախոսություն կկարդա Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում, կմասնակցի նաև վրաց-իտալական պատմական հարաբերությունների մասին ցուցահանդեսին: