
«Վրաստան արտահանձնման դեպքում ժողովուրդն անմիջապես ազատ կարձակի ինձ», — այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին։
Ըստ նախկին նախագահի՝ Ուկրաինայի կառավարությունը խաղաղ բանակցություններ է վարել Վրաստանի հետ՝ իրեն արտահանձնելու վերաբերյալ, սակայն ըստ Սաակաշվիլիի՝ վրացական կառավարությունն այդպիսով խնդիրներ կունենար:
«Մարդիկ ինձ ազատ կարձակեին Վրաստանում, և Պորոշենկոյի համար տասը անգամ ավելի մեծ քաղաքական ռիսկեր կլիներ: Ես չունեմ զենք, ես չունեմ «ռմբակոծիչներ», չեմ պատրաստվում հարձակում իրականացնել: Պորոշենկոյի համար մեծ խնդիր է, որ չի կարող հաղթել մեկին, որը չունի զենք, դիրք կամ փող: Ես ուզում եմ նշել, որ իմ ընտանիքը և ես գումար չունենք», — ասել է Սաակաշվիլին: