Այս տարի Իրանից Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն էապես աճել է։ Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տեղեկատվությամբ, սույն թվականի 9 ամիսների կտրվածքով Իրանից Վրաստան է այցելել 120 հազար 182 մարդ:
Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավար Գիորգի Չոգովաձեի խոսքերով, Իրանցի զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է վիզային ռեժիմի ազատականեցման հետ:
«Իրանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու առաջին օրը Իրանում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մամլո շրջագայություն ենք կազմակերպել: Գործակալությունը այս առումով լավ է աշխատել․Իրանից Վրաստան էր հրավիրել լրագորղների և տուրիստական գործակալների։ Դա իր հերթին օգնեց, որ մեր երկիր իրանցի զբոսաշրջիկների թիվը կտրուկ ավելանա»,- հայտարարել է Չոգովաձեն: