Անձամբ եմ զրույց ունեցել ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցչի՝ նախագահի անվտանգությամբ հարցերով խորհրդականի հետ: Զրույցի ընթացքում եւս մեկ անգամ հաստատվել է 2 կողմի ՝ ռազմավարական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն կառավարության նիստից հետո: Ինչպես նշել է Ջանելիձեն, Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է:
«ԱՄՆ-ի հետ մեր համագործակցությունն անկախության վերականգնումից հետո հիմնական առաջնահերթությունն էր, ինչն էլ ապահովեց մեր երկրի ժողովրդավարական , տնտեսական զարգացումը, պետության դերի բարձրացումը՝ աշխարհի մասշտաբով, մեր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ առավելագույն միջազգային աջակցությունը: Մեր եւԱՄՆ-ի միջեւ ձեւավորված հարաբերություններում գոյություն ունեն համապատասխան ձեւաչափեր, որոնց շրջանակներում էլ մենք համագործակցում ենք եւ ծրագրում շարունակել այս համագործակցությունը նոր վարչակազմի հետ: Ինչպես նշել է վարչապետը, նախագահականի հետ արդեն ենք հաստատել: Մենք առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպում կունենանք եւ կշարունակենք քննարկումը, թե ինչպես զարգացնենք եւ խորացնենք մեր հարաբերությունները: Մենք սպասում ենք, որ մյուս տարին ևս արդյունավետ կլինի մեր հարաբերությունների համար, եւ կծրագրենք մեր ապագա հարաբերությունների համար կարևոր հանդիպումներ»,- հայտարարել է Ջանելիձեն:
Հիշեցնենք, օրեր առաջ «Ամերիկայի ձայնի» վրաստանյան ծառայությունը հրապարակել էր փորձագետների կարծիքը՝ Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ, ուր վերջիններս կոչ էին անում Վրաստանի կառավարությանը՝ շտապ կապ հաստատել ԱՄՆ-ի նոր ձեւավորվող վարչակազմի հետ: