
Վրացի երկրպագուների մի մասին թույլ չեն տվել հատել Իսրայելի սահմանը: 30 հոգանոց խմբի 11 անդամին հրեա իրավապաշտպանները մեկուսարան են տեղափոխել:
Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի սպորտային լրագրողների ասոցիացիայի նախագահը՝ նշելով, որ մեկուսարան տեղափոխվածներին վաղը կուղարկեն Վրաստան։
Այսօր Եվրոպայի 4 երկրներում վոլեյբոլի առաջնությունն է մեկնարկում: Հյուրընկալ երկրներից մեկն Իսրայելն է: Վրաստանի առաջնությունը խմբային փուլի հանդիպումները կանցկացնի Թել-Ավիվում: Երկրպագուներն Իսրայել ուղեւորվել են Եվրոբասկետին մասնակցելու նպատակով: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: