Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում 2 անձ է ձերբակալվել «օրենքով գող» լինելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 3-ին ձերբակալել են նախկինում մի քանի անգամ դատապարտված 1990 թ․ ծնված Խ.Խ. ին և 1974 թ․ ծված Բ.Փ. ին:
Հետախուզության արդյունքում ՆԳՆ-ի աշխատակիցները պարզել են, որ քրեական աշխարհում Խ.Խ-ին 2014 թ․ ընդունում են որպես «օրենքով գող»: 2014 թ․ նա բնակվել է Հունաստանում՝ այնտեղից իր ակտիվ մասնակցությունն ունենալով «Քրեական աշխարհի» կյանքին: Ձեբակալված Բ.Փ.-ն քրեական աշխարհում «օրենքով գող» է ճանաչվել 1999 թ․: 2004թ․ բնակություն է հաստատել ու գործել Ռուսաստանում:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի երկրորդ կետի հատկանիշներով։