
The Global Slavery Index-ը հրապարակել է աշխարհում ժամանակակից ստրկության մասին տվյալները: Հաշվարկների համաձայն, Վրաստանում 17 000 մարդ ստրկության պայմաններում է ապրում:
The Global Slavery Index-ի համաձայն, ստրկության ժամանակակից ձևերը ներառում են մարդկանց շահագործման տարբեր տեսակները, երբ նա պարտավոր է իրականացնել որոշակի աշխատանք՝ վախի, ճնշման կամ վտանգի պատճառով: Ստրկության ժամանակակից ձևում ներառվում է նաև ընտանեկան ստրկությունը, այդ թվում՝ բռնի ամուսնությունը:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Հյուսիսային Կորեան: Այստեղ 100 մարդուց 1-ը ստրկության պայմաններում է ապրում: Երկրում, որտեղ 25 մլն մարդ է ապրում, բնակչության 2,6 տոկոսը տարբեր տեսակի շահագործման զոհ է դառնում: