Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը 2016 թվականին Վրաստանում կանխատեսում է 3,4 տոկոս տնտեսական աճ: Այս մասին տեղեկանում ենք Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի տնտեսական կանխատեսման մասին հաշվետվությունից:
«Ամենայն հավանականությամբ` 2016 թ. Վրաստանի տնտեսական աճը կկազմի 3,4 տոկոս, 2015-ի` 2,8 տոկոսի փոխարեն: Չնայած նրան, որ արտաքին մարահրավերները շատ են, Վրաստանում ակտիվ զբոսաշրջության շրջան է սպասվում: Դրան նպաստում են տուրիստական այլ վայրերում, օրինակ Թուրքիայում զբոսաշրջիկների հանդեպ կիրառվող սահմանափակումները»:
Հաշվետվության մեջ ասվում է, որ տնտեսական աճին նպաստող գործոններից է նաև երկրում ներդրողների աճող վստահությունը:
«Բացի այդ` աճում է նաև վստահությունը Կենտրոնական բանկի ու ազգային արժույթի նկատմամբ: Լարիի 21 տոկոս արժեզրկումն ու դոլարի բարձր մակարդակը պարտքերը վերադարձնելու հարցում խնդիրներ են առաջացրել: Ակնկալվում է, որ այս դեֆիցիտը շուտով կկայունանա, և դոլարիզացման մակարդակը 2016 թ. կայուն կնվազի` պակասեցնելով նաև լարիի վրա ճնշումը»:
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի կանխատեսումների մասին է տեղեկացնում http://news.ge ն: