
2017 -ին Վրաստանում գործազրկության մակարդակը 2016-ի համեմատ 0,1 տոկոսով նվազել է և կազմում է 13.9 տոկոս: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Գոգիտա Թոդրաձեն:
Նրա խոսքով, երկրում աշխատում է 1 մլն 700 հազար մարդ, նրանցից 280 հազարը զբաղված է պետական հատվածում:
«Վերջին ժամանակաշրջանում վարձու աշխատողների թվի աճ է նկատվում: Գործազրկության մակարդակը բարձր է քաղաքային բնակավայրերում և կազմում է մոտավորապես 22,8 տոկոս, իսկ գյուղերում՝ 5,1 տոկոս: Ինչ վերաբերվում է տարիքային խմբերին, 15-ից 24 տարեկանների շրջանում համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվում, իսկ 65 տարեկանից բարձր քաղաքացիերի շրջանում գործազրկության ցուցանիշը համեմատաբար ցածր է»,- interpressnews-ի փոխանցմամբ հայտարարել է Թոդրաձեն՝ հավելելով, որ վերջին 10 տարվա ընթացքում Վրաստանում գործազրկության մակարդակը բավականին նվազել է: