
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Վրաստանի ողջ տարածքում հուլիսի 5-8-ը օդի ջերմաստիճանը կնվազի:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հուլիսի 4-ին Սև ծովի հյուսիս-արևմուտքից սառը զանգվածների ներթափանցման հետևանքով ծովափնյա շրջաններում օդի ջերմաստիճանը զգալիորեն կիջնի:
Սպասվում է նաև քամի, փոթորիկ, ամպրոպ և տեղումներ: Օդային սառը զանգվածների ներթափանցման արդյունքում հուլիսի 5-8-ը Վրաստանի գրեթե ողջ տարածքում տեղումներ կգրանցվեն։ Այդ օրերին Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում կարկուտ կտեղա: