
Վրաստանի տարածքում սառը եղանակը կպահպանվի մինչև դեկտեմբերի 18-ը: Երկրի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 16-18-ը սառը և խոնավ օդային հոսանքների ներթափանցման պատճառով, Վրաստանի ամբողջ տարածքում կդիտվեն տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով: Բարձր լեռնային շրջաններում ուժգին քամի կլինի, իսկ Սև ծովի ափերին օդերևութաբանները 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկ են կանխատեսում: Երկրի որոշ ավտոճանապարհներ պատված կլինեն մերկասառույցով: