Օրերս համաշխարհային շուկա դուրս եկած Apple ընկերության առաջին iPhone X սմարթֆոններից մեկը Վրաստանում վաճառվել է 19 հազար 999 լարիով: Այս մասին գրում է sputnik georgia-ն։
Վրաստանի «iPhone +» խանութներում նոյեմբերի 3-ին 100 iPhone X է վաճառվել, իսկ նոյեմբերի 4-ին՝ 160։ «iPhone +»-ի տեղեկատվությամբ, երկու օրվա ընթացքում 260 iPhone X է վաճառվել։ Apple-ի վերջին մոդելի գինը 4765 լարի է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին Apple-ը Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում ներկայացրել է նոր՝ հեղափոխական iPhone X-ը։
Ընկերության մասնագետները iPhone X-ը համարել են ապագայի սմարթֆոն՝ նշելով, որ սկսվում է դրանց դիզայնի նոր դարաշրջանը: Apple-ը մշակել է նույնականացման նոր համակարգ: Հատկանշական է, որ iPhone X-ի հիմնական նորարարությունը Face ID-ին է, որը ճանաչում է հեռախոսի տիրոջը դեմքի միջոցով: