Սեպտեմբերի 3-ից թոշակառուների և հաշմանդամների համար դեղամիջոցների գները զգալիորեն կնվազեն: Առողջապահության նախարարության տվյալներով հատկապես տարածված խրոնիկ հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցները շուկայական գներից ավելի քան 50 տոկոսով կզեղչվեն:
Զեղչը վերաբերում է սրտանոթային համակարգի, երկրորդ տեսակի դիաբետի, վահանագեղձի քաղցկեղի և թոքերի խրոնիկ հիվանդությունների դեղամիջոցներին:
Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսից Առողջապահության նախարարությունը մեկնարկել է մի ծրագիր՝ սոցիալապես անապահով քաղաքացիներին թույ տալով խրոնիկ հիվանդությունների համար նախատեսված 23 անուն դեղամիջոց ձեռք բերել խորհրդանշական 1 լարիով:
Հավելենք, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից երկրորդ տեսակի շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիներն անհրաժեշտ Medformin, Glympride և Gliclazid դեղամիջոցները ձեռք են բերում կես գնով: Մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել հիշյալ ծրագիրը, տեղեկացնում է imedinews-ը։