
Ապրիլի 28-ից Վրաստանի դպրոցներում մեկնարկել են Սուրբ Հարության տոնին նվիրված արձակուրդները:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացրել են, որ ինչպես հանրակրթական, այնպես էլ մասնավոր դպրոցներում հանգստյան օրերը կշարունակվեն մինչեւ մայիսի 3-ը ներառյալ: Համապատասխանաբար` ուսումնական գործընթացը Վրաստանի բոլոր դպրոցներում կվերսկսվի չորեքշաբթի` մայիսի 4-ին: