Վրաստանում շրջանառության մեջ են դրվում 100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ

 

Վրաստանում  նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ կդրվեն 100 լարի արժողությամբ նոր թղթադրամներ: 

Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի գործադիր տնօրեն Գիորգի Մելաշվիլին` նշելով, որ դրանք շրջանառության մեջ կլինեն հին նմուշի թղթադրամների հետ հավասարապես:

«Նորացված 100 լարի արժողությամբ թղթադրամների վրա քաղաքացիների  համար հեշտ ըմբռնելի են  պաշտպանական նիշերը: Ինչ վերաբերում է 5 եւ 10 լարի արժողությամբ թշղթադրամերին, դրանց նորացումը տեղի կունենա ընթացիկ տարվա ընթացքում եւ հանրությանը կներկայացնենք մի փոքր ուշ»,-տեղեկացրել է  Մելաշվիլին` ընդգծելով, որ նորացված թղթադրամը արդեն ստացել է առաջին միջազգային ճանաչումը:  2016թ. մարտի 15-ին Բուխարեստում  տեղի ունեցած HSP™ Europe գիտաժողովի ընթացքում հաղթող է ճանաչվել  «2016թ. լավագույն տարածաշրջանային թղթադրամ» անվանակարգում:
Հիշեցնենք` 100 լարի արժողությամբ թղթադրամերի հետ  շրջանառության մեջ են մտնում նաև  20 եւ 50 լարի արժողությամբ նոր թղթադրամերը:

 

Թողնել պատասխան