
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավապահների կողմից բացահայտած հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն է տարածել։
Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության վարչության գլխավոր բաժնի պետ Մամուկա Ճելիձեն փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ նախարարությունը շարունակում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Նրա խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանի ողջ տարածքից առգրավվել է մեծ քանակության տարբեր տեսակի թմրամիջոցներ:
Ճելիձեն ընդգծել է, որ միայն Թբիլիսիում, Սամցխե Ջավախեթիում, Աջարիայում և Քվեմո Քարթլիում ընդհանուր առմամբ ավելի քան կես կիլոգրամ թմրանյութ է առգրավվել: Թմրանյութային տարբեր հանցագործությունների համար օրինախախտները կդատապարտվեն 7-20 տարվա ազատազրկման: Ձերբակալվածների մեջ կան նաև օտարերկրյա քաղաքացիներ:
Ճելիձեի հայտարարության համաձայն, ոստիկանության նպատակն է առավելագույնը նվազեցնել թմրանյութերի տարածումը:
Տեղեկացնում է interpressnews.ge-ն: